December 25, 2011
Աչքերի գույնն ու նշանակությունը (Մաս երկրորդ)
Posted by vlod95 under Հոգեբանություն, Աչքեր, Առանձին գույների հոգեբանությունը, ԳույներLeave a Comment

Դեղին աչքեր
Դեղին աչքերով մարդիկ շատ հազվադեպ են հանդիպում կյանքում:Այս գույնով բնութագրվում են օձերը ր վագրերը,ահա թե ինչու այս գույնի աչքերով մարդիկ ունենց նշյալ կենդանիներին բնորոշ բնավորության գծեր: Դեղին երանգն արտացոլում է տաքություն,սակայն այդ տաքությունն ուղղված է միայն շատ մոտ, փոքրաթիվ մարդկանց: Դեղին աչքերով մարդկանց չի կարելի անվանել հասարակ անձնավորություններ: Նրանց միտքե կտրուկ և լուսավոր է, ուստի կարող են ցանկացած իրավիճակից դուրս պրծնել: Նրանց բնորոշ արտիստիզմն ու ճկությունը թույլ է տալիս ”ջրից չոր դուրս գալ”: Սակայն, նրանց բնորոշ հուզականություն դարձնում է նրանց դյուրագրգիռ: (more…)
December 25, 2011
Աչքերի գույնն ու նշանակությունը (Մաս առաջին)
Posted by vlod95 under Հոգեբանություն, Աչքեր, Առանձին գույների հոգեբանությունը, ԳույներLeave a Comment
Հին ժամանակներից մարդիկ մեծ ուշադրություն էին դարձնում աչքերի գույնին:Արտաքին աշխարհից եկած ինֆորմացիայի մեծ մասը մենք ընկալում ենք մեր աչքերի միջոցով: Հոգեբանները հետևում են աչքերի շարժմանը խոսակցության ժամանակ պարզելու համար,թե ինչ է մտածում,ինչպես է մտածում,ինչ է ցանկանում թաքցնել մարդը:
Աչքի գույնը շատ բան կարող է ասել մարդու մասին` հակվածություններ, թերություններ, բնավորության գծեր և այլն: Քննարկենք աչքի գույները և դրանց նշանակությունները: (more…)
December 18, 2011
Ինչպե՞ս ազատվել դեպրեսիայից
Posted by vlod95 under Հոգեբանություն, Դեպրեսիա | Tags: Դեպրեսիա |Leave a Comment
- Վազքը,ինչպես նաև ֆիզիկական վարժությունները օգնում են ազատվելու դեպրեսիաից: Փաստը է, որ ֆիզկական վարժության ժամանակ օրգանիզմում արտադրվում է էնդոֆրին, ինչը անմիջականորեն ազդում է լավ տրամադրությանը: Ըստ հոգեբանների ամենօրյա վազքը արդյունավետ է այնքանով, որքանով հակադեպրեսիայի ցանկացած դեղամիջոց: Ֆիզիկական վարժությունները վերադարձնում են մարդուն իր ինքնավստահությունն ու լավ տրամադրությունը:
Գոյություն ունի ևս մեկ արդյունավետ միջոց,այն հատկապես ընդունված էր Խորհրդային հոգեբանության մեջ : Դա քաղցի մեթոդն է: (more…)
December 18, 2011
Դեպրեսիան և նրա առաջացման պատճառները
Posted by vlod95 under Հոգեբանություն, Դեպրեսիա | Tags: Դեպրեսիա |Leave a Comment
Լատիներենից,եթե թարգմանենք դեպրեսիան կնշանակի ճնշված վիճակ: Ընդհանրապես դեպրեսիան շատ բարդ հասկացություն է: Այն իր մեջ ներառում է և՛ բժշկական,և՛սոցոլոգիական,և՛ կենսաբանական, և՛ հոգեբանական հասկացություններ: Դեպրեսիան ամենամարդկային ու հանելուկային հակազդման կերպ է` այսինքն մարդը հակազդում է արտաքին կամ ներքին աշխարհի կոնֆլիկտներին: Բովանդակությունը այնքան խորն է ու այնքան բազմանշանակ, որ պարզ ձևով հնարավոր չէ նկարագրել: Այս է պատճառը,որ դեպրեսիային անդրադարձել են և գրողները իրենց ստեղծագործություններում,և արվեստաբանները,և հոգեբանները և աշխատել են այդ հանելուկը բացահայտել: Կարելի է ասել, որ մինչև օրս էլ հնարավոր չէ ամբողջապես հասկանալ,թե ինչ բան է դեպրեսիան: Այն համարվում է ամենատարածված հոգեկան խանգարումներից : Եվ սովորաբար հոգեբույժները դեպրեսիան անվանում են հոգեբուժության մեջ <<մրսածություն>>, այսինքն մի հիվանդություն,որը հատուկ է բոլորին և կարող է նույնիսկ կրկնվել:
Ամեն մարդ ենթակա է դեպրեսիայի: Այն կարող է անցնել և հետո դարձյալ կրկնվել մի քանի անգամ: Եվ որքան շուտ է մարդը հասկանում,որ տառապում է դեպրեսիայով, այնքան ավելի մեծ են բուժման հեռանկարները: (more…)
December 17, 2011
Առանձին գույների հոգեբանությունը
Posted by vlod95 under Առանձին գույների հոգեբանությունը, Գույներ | Tags: Առանձին գույների հոգեբանությունը, Գույներ |Leave a Comment
Հոգեբանները հավաստիացնում են, որ գույներից յուրաքանչյուրը մարդու վրա ազդում է յուրովի (եւ նրանց հետ չհամաձայնվելու որեւէ հիմք անձամբ ես չունեմ): Եկեք դիտարկենք առանձին գույների հոգեբանական ազդեցությունները:
- Սեւ գույնը սովորաբար դիտվում է որպես իշխանության, ուժի եւ կայունության խորհրդանիշ: Միեւնույն ժամանակ, սեւ գույնը դիմացինին փոխանցում է ինչ-որ հնարավորություն պարունակող գաղտնիք կամ անհանգստանալու տեղիք չտվող անորոշության զգացում:
- Ապիտակը նշանակում է մաքրություն, պարզություն եւ հստակություն: Այն նաեւ որեւէ այլ գույն չլինելու այլընտրանքն է եւ, այս իմաստով, արտահայտում է չեզոքություն: (more…)
December 17, 2011
Բնությունը նույնպես կարող է սիրել…
Posted by vlod95 under Սեր, Բնություն | Tags: Սեր, Բնություն |Leave a Comment
December 17, 2011
Սերը պաշտոնապես ճանաչվել է որպես հիվանդություն…
Posted by vlod95 under Աֆորիզմներ, Թևավոր խոսքեր | Tags: Սեր, Սերը պաշտոնապես ճանաչվել է որպես հիվանդություն |Leave a Comment
Առողջապահության միջազգային կազմակերպությունը ՍԵՐԸ գրանցել է հոգեկան հիվանդությունների մեջ: Այսուհետ սերը F63.9 համարանիշի տակ գրանցված հիվանդությունն է հոգեկան շեղումների` «սովորությունների և հրապուրանքների խանգարումների» շարքում, ալկոհոլիզմից, խաղամոլության, տոքսիկոմանիայի և կլեպտոմանիայից հետո: (more…)
December 17, 2011
Իրական սահմանից դուրս` ԶԳԱՅԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ
Posted by vlod95 under Հոգեբանություն, Զգայախաբություն | Tags: Հոգեբանություն, Զգայախաբություն |Leave a Comment
Բրիտանացի հոգեբաններն եկել են այն եզրակացության, որ առողջ մարդկանց առնվազն 10%-ը կյանքում գոնե մեկ անգամ հայտնվել է մի իրավիճակում, երբ զգացել են, որ դուրս են գալիս սեփական մարմնի ֆիզիկական «թաղանթից»: Որպես կանոն, նման բովանդակության հալյուցինացիաներն (զգայախաբություն) ու երազները հանդիպում են որոշակի հոգեկան խանգարումներով մարդկանց մոտ: (more…)




















